Աստծո կանչը
Սեպտեմբերի 24
Տե՛ր, ու՞մ մոտ պետք է գնանք: Դու հավիտենական
կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68):
Ես Եմ ձեր ուսուցիչը: Ինձնից բացի, ուրիշ ոչ մեկից մի սովորեք: ՈՒսուցիչները պետք է Ինձ մատնանշեն` իբրև ճանապարհ: Իսկ այնուհետև, Ես պետք է լինեմ ձեր անփոխարինելի ու միակ ՈՒսուցիչը:
Հավիտենական կյանքի խոսքերն այն խոսքերն են, որ ներդաշնակում են ձեր էությունը և դաշնակում անգամ ձեր երկրավոր կյանքը: Սրանք էլ ընդունեք Ինձնից:
Վախ մի՛ ունեցեք: Բնակվեք Ի՛նձ մոտ և մնացեք Ի՛մ տնօրինության տակ:
Լցվեք անհուն երախտագիտությամբ: Փառաբանության թևերի վրայով երկինք ուղարկեք ձեր աղոթքները:
Ինչ-որ պատահում է ձեզ, ընդունեք` իբրև Իմ իրավասությամբ կատարված:
Ամեն ինչ լավ է:
Ամեն բան նախապատրաստել եմ Մեծ Սիրով: Թույլ տուր, որ սիրտդ երգի: